a1plus.am-ի տեսանյութում. Հայոց եռագույնը ձեռքներին՝ հայրենասիրական երգերով, մի խումբ երիտասարդներ այսօր հավաքվել էին մայրաքաղաքի հենց սրտում ՝ Կասկադում։ Նրանք եկել էին ապացուցելու, որ ցանկացած հայ ցանկացած պահի կարող է Հայաստանում ծածանել եռագույնը ու նկարվել դրանով։
Ֆլեշ-մոբը կազմակերպվել էր երեկ՝ Գաֆեսճյան թանգարանի տարածքում տեղի ունեցած դեպքից հետո, երբ ազատամարտիկ Սրապիոն Գեւորգյանին արգելել էին եռագույնով նկարվել այնտեղ։