▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցանկանում եմ վայելել ազատությունս... Նորք Մարաշի խմբավորման ազատ արձակված անդամ

 

Tert.am-ը գրում է. Զինված խմբավորման անդամների գործով կալանավորված և ապա ազատ արձակված քաղաքացիական ակտիվիստ Նելի Մինասյանը դեռևս չի շտապում գործին առնչվող մանրամասներ ներկայացնել: Կայքի  գրավոր հարցերին նա պատասխանել է  հակիրճ, որ առայժմ միայն ցանկանում է վայելել ազատությունը, գտնել աշխատանք և ապրել լիարժեք:

-Նելի, հաշվի առնելով մեղադրանքը, որն արտառոց էր ըստ էության, եղա՞ն Ձեր հարազատներից, մտերիմներից կամ գուցե սիրած էակ, որ Ձեզանից երես թեքեցին:

-Իսկական ընկերներս ու հարազատներս շարունակում են կողքս ամուր կանգնած մնալ։ Կարծում եմ՝ իմ ֆեյսբուքյան էջից դա Ձեզ պարզ դարձավ. ես ոչ մեկին չեմ կորցրել, համենայնդեպս սիրելիների ընկերներից ու հարազատներից: Եթե կային ոմանք, որ հիմա հետս չեն, ապա նրանք են ինձ կորցրել, իսկ սիրած էակ դեռևս չունեմ:

-Համարո՞ւմ եք, որ դուք հետապնդվում եք իշխանության կողմից, այլ կերպ ասած՝ քաղբանտարկյալ եք:

– Տեղյակ չեմ։

-Ինչպե՞ս հայտնվեցիք այն անձանց շրջանակում, որոնց մեղադրանք առաջադրվեց և ընդհանրապես հարցադրումներ կան, թե ինչպե՞ս էր ստացվել, որ այդ օրը խմբով միասին էիք:

-Թե ինչպես եմ ես այնտեղ հայտնվել կան բազմաթիվ հարցադրումներ, սակայն առայժմ չեմ ցանկանում պատասխանել:

-Շարունակելո՞ւ եք ակտիվ հասարակական, քաղաքական գործունեությունը և եթե այո, ապա ինչպե՞ս:

– Առայժմ միայն ցանկանում եմ վայելել ազատությունս, գտնել աշխատանք և ապրել լիարժեք:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին