ԱԺ-ում այսօր մեկ րոպե լռությամբ հարգեցին Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից զոհվածների հիշատակը:
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բազմաթիվ նամակներ է ստացել՝ կոչ անելով ՀՀ կառավարությանը, Տրանսպորտի և կապի նախարարությանը և Շիրակի մարզպետարանին, որ ի վերջո այդ չարաբաստիկ խաչմերուկին ուշադրություն դարձնեն.
«Քաղաքացիները պնդում են, որ այդտեղ պարբերաբար սարսափելի վթարներ են տեղի ունենում, քանի որ այն ինչպես հարկն է կարգավորված չէ»,-ասաց պատգամավորը: