▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծաղկաձորում 28-ամյա տղամարդը կվադրոցիկլով բախվել է ռեստորանային համալիրի պատին. ժամեր անց նա հիվանդանոցում մահացել է

Հուլիսի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Այս մասին  shamshyan.com-ը

Ժամը 21:00-ի սահմաններում, Երևանի թիվ 1 Համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում՝ գւտակցության չգալով, մահացել է Երևանի բնակիչ, 28-ամյա Նարեկ Ավագյանը:

Ոստիկանները պարզել են, որ այսօր՝ ժամը 19:30-ի սահմաններում, Ն. Ավագյանը Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոցում՝ Կեչառիս վանական համալիրի հարևանությամբ, իր վարած կվադրոցիկլով բախվել է «Վիլլաձոր» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիի պատին, ինչի հետևանքով էլ մարմնական վնասվածքներ է ստացել և  «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է թիվ 1 Համալսարանական հիվանանոց: Դեպքի վայրում աշխատել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աշոտ Խաչատրյանի գլխավորությամբ:   

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վթարված կվադրոցիկլը հայտնաբերելու ուղղությամբ:

Կվադրոցիկլը պատկանում է Երևանի բնակիչ, 56-ամյա Գեղամ Խաչատրյանին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին