▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծել են դեպքի վայր մեկնած շտապօգնության ավտոմեքենայի վարորդին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Էրեբունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 5-ին, Կենտրոնական Շտապօգնության ենթակայանից Ոստիկանության Էրեբունի բաժին ստացված ահազանգի փաստով։ Ժամը 22։50-ին տեղեկացվել է, որ շտապօգնության թիվ 03 խումբը կանչով մեկնել է Գլինկայի փողոցի հասցեներից մեկը, որտեղ տանտերը հարձակվել է շտապօգնության վարորդի վրա և ծեծի ենթարկել։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ նշված հասցե են մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Մաթևոսյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ շտապօգնության ավտոմեքենայի վարորդը Երևանի բնակիչ 56-ամյա Աշոտ Խ․-ն է։

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Էրեբունու ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Աշոտ Խ․-ի հետ վիճաբանած անձի ինքությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին