Դիտեք նաև՝
«Կյանքի ուղիներով» հաղորդմանը հյուրընկալվել էր Մաշա Մաթևոսյանը։
Մայրանալու ցանկությունը շատ մեծ էր և երկար սպասված։Շուրջ 13 տարի առաջ Ռուսաստանում ծնվեց Մարիայի տղան՝ Արտյոմը։
Նրա և կողակցի միությունը երկար կյանք չունեցավ, բայց Մաշան դրա համար որևէ մեկին չի մեղադրում.
«Հեշտ եմ հեռանում, որովհետև երբ հասկանում եմ ներկայությունս հաճելի չի, գնում եմ։ Կյանքը միայն սիրո մեջ չի, լիքը պայմաններ կան,որոնց գերի ես։ Ես գիտեի, որ մենակ եմ դաստիրակելու Արտյոմին։ Շատ քիչ ժամանակ ենք եղել միասին, բայց լավ եմ վերաբերվում այդ տղամարդուն։ Ինքը լավ անձնավորությունա, ու ուրախ եմ ,որ Արտյոմի հետ շփվում ա»։
Մաշա Մաթևոսյանը նշեց նաև, որ կուզենա մնալ Երևանում, բայց չգիտի` ինչպես կստացվի.
«Մի բան հա, ինչից ես վախենում եմ ՝հայենասեր լինելով չեմ թողնի, որ ստեղծված պայմաններում իմ տղան գնա բանակ, բայց տղաս ուզումա գնա Հայկական բանակ։ Ես այս պահին դեմ եմ, եթե ինչ-որ բան փոխվի, առաջինը կասեմ` Արտյոմ գնա։ Իմ ամենամեծ երազանքը, որ լինի խաղաղություն, ու ես ու իմ տղան ապրենք Հայաստանում»։
Դիտեք նաև՝
«Կյանքի ուղիներով» հաղորդման ժամանակ Մաշա Մաթևոսյանը նաև պատմել է, որ Մոսկվա է տեղափոխվել 10տարեկանում։ Մայրական կողմից պապը հայտնի կոլեկցիոներ էր, հանգամանքների բերումով հայտնվում է դատարանի առջև, ինչն էլ պատճառ է դառնում, որ ծնողները հեռանան իրարից, որովհետև չէր կարող Մարիայի ոստիկան հայրն ունենալ օրենքի հետ այդպիսի խնդիրներ ունեցող բարեկամ։ Ռուսաստանում դստեր համար ավելի լուսավոր ապագա տեսնելով` ծնողները որոշում են, որ Մաշան հայրիկի հետ տեղափոխվի և այնտեղ ապրի։ Այդ որոշումը աղջկա սրտով չէր, որովհետև մորն էր ձգտում, նրա հետ ցանկանում ապրել՝ հատկապես, երբ հայրն արդեն այլ կին ուներ իր կողքին.
«Օրերով լացում էի։ Չէի հասկանում` ոնց կարա երեխան ապրի առանց մամա։ Մաման ստեղ էր լացում, ես ընդեղ , մաքսիմում շաբաթը մեկ-երկու անգամ կարողանայինք խոսել հեռախոսով։ Պապայի կինն ազգությամբ ռուս էր, ճիշտա ինձ շատ սիրում էր, սիրումա, կսիրի, բայց մեկա` իրանց մոտ ուրիշ մտածելակերպա։ Մաման երբեք 8-9 տ աղջկան չէր ասի ամանները լվա, իսկ Ռուսաստանում դա նորմալա։ Մաման չէր ասի հատակը մաքրի, իսկ ընդեղ նորմալա… Ես 24 ժամ լացում էի։ Ինձ դրել էի Մոխրոտիկի տեղը, մամային զանգում, ասում էի ամբողջ օրը ղազաններ եմ մաքրում,գործ եմ անում։ Մտածում էի ամեն ինչ անեմ, որ ինձ բերեն Երևան»։
Աղբյուրն՝ այստեղ