Ադրբեջանը նեղ վիճակից է սադրանք կատարում: Այս օրերին ինչպես գիտենք ադրբեջանում բազմահազարանոց ցույցեր էին ընթանում ընդդեմ հեյդարի լակոտի,սրված է ներքին դրությունը,ազգային փոքրամասնություններն են ակտիվացել և ատամները սրել են ընդդեմ ադրբեջանցի թուրքերի բռնակալության,իսլամիստական ուղղվածության հակակառավարական ուժերն են ակտիվացել: Այս ամենից ելնելով հեյդարի լակոտը զգում է,որ իր երկրի ներսում գլխին ամպեր են կուտակվում և ելք է տեսնում այս աննախադեպ էսկալացիայի մեջ: Մինչև հիմա սրանք միայն սահմանային միջադեպերով էին սադրում,դիվերսիոն ներթափանցման փորձերով,հրադադարի ռեժիմի խախտումներով,դիպուկահարների կատարած սպանություններով,գերիներին խոշտանգել,սպանելով և այլ ստորություններով: Այսինքն այնքան վատ է ադրբեջանական ռեժիմի վիճակը,որ անգամ աղյուսն առել իր ետևից է ընկել՝հայկական ԶՈւ ուղղաթիռ է խոցում: Այս հիմարներին թվում է,որ պատերազմ սանձազերծելով իրենց ներքին խնդիրներից կշեղեն բնակչությանը և հլու հնազանդ կդարձնեն և կառաջնորդվեն ընդդեմ հայերի: Բայց այս անգամ արդեն համը հանում են և մեր պատասխանը պետք է լինի դաժան,աննահանջ և ահավոր ցավոտ.էլ սրանց կամակորությունները մարսել չի կարելի,չափն անցել են,անզեն ուղղաթիռ են խոցում,քթներից պետք է բերել: Մեզ մնում է չտրվել ապատեղեկատվության ազերբայջանական և թուրքական կայքերի կողմից,վստահել մեր ՊՆ և ՊԲ պաշտոնական տեղեկատվությանը,լինել միահամուռ,գրողի ծոցն ուղարկել մեր մեջ եղած եզակի ծախու մարդկանց հաչոցները,մի խոսքով լինել միահամուռ ինչպես հուլիս-օգոստոս ամիսներին: Այ հիմա իսկական ժամանակն է,որ մեր ազատամարտիկները լինեն միասնական,լինեն եղբայրներ ինչպես տարիներ առաջ էր,թող էլի ունենան քաղաքական հայացքներ,բայց իրար հանդեպ չթշնամանան: Մի խոսքով չշտապեցնենք մեր բանակին և ինքներս չշտապենք,լինենք միասնական,սառնասիրտ և դաժան թշնամիների հանդեպ՝ներքին և արտաքին: Չեն մարսելու մեր խոցված ուղղաթիռը: