...ասում են, որ Գորիսի շրջանի եկեղեցիներից մեկի օծման ժամանակ ժողովուրդը հավաքված մատաղ է արել:Մատաղի կաթսային հանկարծակի սկսել է զարնվել մի ծիծեռնակ: Եփողները տարակուսած փորձել են հասկանալ ու բացատրություն տալ` թե ինչ է կատարվում, բայց շփոթված չեն հասկացել մինչև այն պահը` երբ ծիծեռնակը հայտնվել է բաց կաթսայի մեջ.....: Ուխտավորները տարակուսած ու հոգու խորքում ցավ ապրելով դատարկում են կաթսան ... և տեսնում մսի տակ կուչ եկած մի օձ:
Վերջին քառորդ դարում երբևէ Գյումրին Նոր տարվա տոնակատարություններին այս չափ չէր գեղեցկացել: Ամենահեռավոր թաղերից մեկի` Մուշ -2 ամեն մի շքամուտքում կային ճոխ ձևավորումներ և էլ կարիք չկա ասելու, որ բակերում տեղադրված տոնածառերը ու զարդարանքները քաղաքային << Լավագույն ձևավորում >> մրցույթի հավակնորդներ էին:Գյումրեցիները առհասարակ հայտնի լինելով իրենց ուրախանալու ճոխ կարողությամբ ` այս անգամ ամեն բան արել էին տեղը տեղին: Չեմ հիշում իմ ապրած մոտ կես դարի ընթացքում նման բան երբևէ: Կար համընդհանուր պահանջ սուգը կամ կիսաուրախությունը վերջապես փարատելու ու դեպի լավ օրեր ուղղվորդվելու առումով և դա անբեկանելի ընթանում էր վարկյան առ վարկյան ...: Գյումրեցու ուրախությունը ու լիասրտությունը ուղևորվում էր դեպի վաղվա օրը: Որպեսզի պատկերացնենք , թե որտեղից այս ներքին հզոր ուրախությունը և թե ինչու հատկապես գյումրեցու կամ Գյումրիի համար էր այդ ամենը կարևոր ու հասանելի ` պետք է իմանալ մեկ բան` քաղաքը հոգնել էր իր տևական տխրությունից, և լինելով տոկացող մարդկանց քաղաք ` դարձել համայն հայության նորագույն ժամանակների լավատեսության մոդելը: Այսպիսին է Քաղաքը , որտեղ քաղաքացու ձևավորումը ավարտված է , կամ Քաղաքի գիտակցություն և քաղաքացի լինելու պահանջ: Տոնական օրերի ավարտին արդեն` երևի թե բոլորս մտածում էինք մի բանի մասին , որ վաղ կգնանք աշխատանքի ու արդեն կսկսենք մտածել, թե ինչ ենք անելու այս տարի : Այն որ Քաղաքի գլխավոր տոնածառը խոնրարվել էր ` ինքին ընկալվեց որպես վատ նշան , բայց համընդհանուր տրամադրությունը տեղիք չտվեց և նույն օրվա ավատրին արդեն կար նորը:
Այդպես էլ օրը մենկարկեց մեր բոլորի համար , սակայն ոչ հայկական մեկ բազմանդամ ընտանիքի , որը երևի թե պատրաստվում էր նշել հին նոր տարին / տան օրիրորդը սուրճ էր խմել գիշերը ` նայելով ամանորյան հին հաղորդումները / Կեսօրի բոթը թե հայ ընտանիք է սպանվել` տարածվեց համացանցով քառորդ ժամում ու ոչ միայն մեր Քաղաքում այլ երկրով մեկ / մեր քաղաքում երբ համացանց չկար ` լուրերը ավելի արագավազ էին ու մինչև համացանցով տեղեկություններ ստանալը, ցանկացած նման լուր տարածվում էր ավելի արագ /Օդում կախված լռությանը ասում են վակում, ոչ մի տեղեկություն , կցկտում հապշտապ լուրեր , ոչ մի ականատես` ով եղել է տեղում կատարվածից հետո անգամ ու ևս երկու նոր բան, որը չնկատեցինք ` ԱՀԱԲԵԿՎԱԾՈՒԹՅՈՒՆ և ԱՆԶՈՐՈՒԹՅԱՆ ՀՈՒԺԿՈՒ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ:
Այս քանի ժամերի ընացքում բոլորս սպասում էինք լուրի ու քանի որ մեր միակ լրատուն Ֆեյսն էր ու պարալիզացված էր `ապա այս զգացողությունները վարկյանական դարձան խուճապ ու իրական Անզորության:Տեղում երևի թե ավելի զուսպ իրավիճակ էր / համեմատաբար / քան երկրի այլ բնակավայրերում: Զանգում էին , կար հարց` ինչ անել ինչպես է վիճակը և վերջում թե բա մենք էլ երեխանեի տեր ենք ` ինչ անենք?: Երկրում այդ մի քանի ժամերի ընթացքում վարկյան վարկյան փակվում էին դռները / կողպվում/... ու բոլորը շտապում իրենց հարազատներին տեսնելու: Ստեղծված իրավիճակը տարերային զարգանում էր , բայց կամաց կամաց կայանում էր գիտակցությունը , որ էլէսպես չի լինելու ու եթե վերնագիրը նորից հնչի ` ապա մենք ենք մեղավորը... քաղաքացիներս և անկախ նրանից թե ով էր սպանել մեկ ընտանիք` պետք էր գնալ հրապարակ ու հանգստացնել բոլորին:Ոորոշեցինք մի քանի ընկերով գնալ հրապարակ ու սպասել դեպքերի զարգացումներին, իսկ երեկոյան մեքենայով շրջել ու Քաղաքում իրականացնել քաղաքացիական պարեկություն: Բնավ կարևոր չէր, որ հանցագործը ով ռուսական բազային զինվոր է, զինված էր թե ոչ .... այդ պահին մեկ հարց կար անձամբ իմ մոտ ` ես ապրում եմ այս քաղաքում ու եթե մեկը զինված գալու է կրակի իմ վրա` թող անի դա :Սա այն բեկումնային կետն էր, որ ունեին բոլոր գյումրեցիները դեպքից ժամեր անց:Շատ արագ ևս մեկ խումբ միացավ քաղաքացիական այս շարժմանը և արդեն հավաքվեցին մարդիկ ովքեր կազմակերպել էին առաջին մոմավառությունը:
ՕՐ երկրորդ թե ինչպես լուսացավ հաջորդ օրը ... ասելը բարդ է: Տրամաբանության մեջ ենթադրելի է ու կարելի է պատկերավոր ասել , բայց պետք էր նախ հաջորդ օրվա առավոտը: Միայն մեկ բան կար , որ այդ պահին մեր համար այդչափ չհիշատակվեց, քանի որ այս հանգամանքը հետագայում դառնալու էր մեր երազանքների կիզակետը ` ընդհուպ մինչև երկու երկների / Հայաստան , Ռուսաստան/ և նախագահների հոգածության առարկան : Սպանված վեց անդամների կողիքն մեկը` ամենափոքրը ` կենդանի էր դեռ ինքնաձիգի սվինի վեց հարված ստացած վեց ամսեկան տղան մաքառում էր .... Հրապարակում դեպքի օրը տեղեկացանք, որ երեխայի վիճակը կայուն ծանր է ու կայուն բառից ելնելով, ոնց որ թե հույս ունեինք, որ ամեն բան լավ է լինելու :Երկրորդ ՕՐԸ հանիրավի դարձավ համազգային խոկումի սկիզբ, որից առանձնանում էր տղամարդկանց վրդովմունքը և ցասումը կատարվածի հանդեպի :Ավվտոերթ .... այն, որ հարցը չքաղաքականացնելու կոչեր արվել էին և թե ինչ եղավ` կրկնելու կարիք չկա և արդեն ԶԼՄ-ներում եղած լրատվությունը ցցուն խոսում է կատարվածի շարակցական հաջորդականության մասին: Առավել կարևոր է կանգ առնել այլ հանգամանքի վրա : ՄՈՏ չորս կիլոմետր ոտքով դեպի բազա գնացողները մոտ ամեն վարկյան կառուցվում էր վտանգավորության պատկերը և ամեն վարկյան կայանում<< էսպես շարունակվել չի կարող >> որոշումը : նախկինում կատարված ևս հինգ / գոնե հայտնի / միջադեպերը ռուսական բազայի ծառայողների հետ, որոնք ունեցել էին տարբեր ավարտ և արժեցել մարդկային կյանքներ /միայ երկու անչափահասներ / տանում էին դեպի հարցի հիմնավոր լուծման պահանջը և պահանջը մեկ էր ` դատել մեր երկրում և հպարարակային և բացառել հերթականը: Առաջին անգամ քաղաքացին ի զորու չէր լինել հեռատես և առաջին անգամ քաղաքացիները միահամուռ ունեին հարցը լուծելու վճռականություն:..... մոտ չորս հազար անզեն տասնվեցից հիսուն տարեկաններ / միայն նայել էր պետք ու տեսնել այս մարդկանց/ գնում էին մինչև ատամները զինված մոտ այդչափ զինվորկանների պահանջ ասելու : Պահը դրամատիկ էր ու ամեն վարկյան կարող էր դառնալ անկառավարելի ... գիշերը գալուն պես ցուցարարների մոտ հնչեցված հարցը թե որն էհաջորդ քայլը աշխատեց ....
հետ եկանք, / երևի մի քիչ անհասկանալի տրամաբանությամբ , բայց հպարտ ու գիտակցելով, որ ինչ որ բան արվեց այդ օրը:Ոչ մի կինարմատ`գյումրեցի կանայք աղոթում էին տան նստած:
Օր ՀԱՋՈՐԴ Թեմաներ կան որտեղ այս չորս հազարը չկան : Հավաքվածների մեծ մասը մարդիկ էին, ովքեր բազա գնալիս չէին եկել կամ չէի հասցրել արտահայտել իրենց զայրույթը ու տեղեկանալով, որ բազա գնացողները գնացել են ` հավաքվել էին իրենց ասելու .... ասեցին: Հաջորդ օրը արդեն գիտակցելով, որ այլազգին մեր ընտանիքը մորթել է ու մենք ենք իրար ծեծել ` մի քիչ սթափեվինք ու ամաչեցինք երևի / պտի որ ամաչեինք/ : Լրատվությունը , որը չգիտեր ուր ուղղոդրեր ազգին , տեղեկություններ էր հավաքում և ներկայացնում կատարվածը : Չկային փորձագիտական դատողություններ և առաջարկներ թե ինչ անել ու ինչպես :Կային լրատվամիջոցներ` ովքեր ինչպես միշտ զբաղված էին լսարան ընդյալնելով:
Եզակի հնարավորություն էր սա , որ Չորրորդ իշխանությունը կատարի իր առաքելությունը , բայց այս առաքելությունը կատարեց Հինգերորդը ` սոց ցանցը : Ես ավելի ուշ երբ պատկերացրեցի, թե ինչ կարող էր լինել եթե չլիներ ֆեյսը ` հասկացա, որ այս գործքիը իսկապես աշխատեց ու կարողացավ ստեղծել խաղաղվելու , գոտեպնդվելու բոլոր նախադրյաները: Անկախ նրանից թե ինչ էր կատարվում մինչև այդ պահը պետական ու պատասխանատու մարմիններում, Քաղաքացիները այստեղ և այս կերպ շփվելով ճգնաժամային պահին կարողացան ստեղծել կայուն հաղոդակցության դաշտ և կամաց կամաց ուշքի գալ։
Չմոռանանք որ մեր Ապերը դեռ ողջ էր ու մեզ այդ ամենը թույլ էր տալիս....:Սերյոժա Ավետիսյանի առողջության ու բուժման համար արվում էր այն ամենը` ինչ հնարավոր է անել արդի աշխարհում: Վեց ամսեկան երեխայի սրտի բաբախը կազմում է րոպեյում մոտ հարյուր`հիվանդության դեպքում հարյուրտասից հարյուր քսան և ավելի ... ու թե ինչպես էր վեց/ էլի վեց / ժամ արնաքամ երեխան ապրում` սա հրաշք էր :Բերվել էին դեղեր, որոնք մի քանի օրինակով կան աշխարհում/ ենթադրում եմ, որ պատրաստումը տևական է ու ասենք մի քանի ամիս կառուցվող պրոցեսում կատարվում ..../: Դժվար չէր հասկանալ, որ երեխայի փրկությունը այս դաժան սպանության և համազգային հարվածի մեջ ` դառնալու էր լուսավոր կետ` հետագա կյանքի համար և ռուսների հետ հետագա նոր ` արդեն քննարկված ու կառուցողական հարաբերություններ կառուցելու առումներով, բայց դե արդեն սթափ դատողությունը սկսում էր արթնանալ և բոլորս հասկանում էինք< որ մեզ հրաշք է պետք Աստծուց և չէիք նկատում որ ականատեսն ենք Աստծո հրաշքին:Արդեն կային անհանգստացողներ, որ կարող է չապրել: Հայոց պատմության մեջ երբևէ չէր եղել , որ վես ամսեկան անգիտակից երեխան կարողանար յոթ օր ժամանակ տալ իր ազգին ու մխիթարական ուժ տար դաժան պահերին: Սա արեց այս փոքրիկը և սա արել է այն ծիծեռնակը ....
ՕՐ յոթերրորդ -ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ օդում կախված էր աղոթականություն , սուգ , Լուսինե Զաքարյան և խնկարկելի լռություն:Մարդկանց հայացքները ինչ որ տեղ սառած են: Հաջորդիվ ... ԹԱՂՈՒՄ:
Մարդիկ գնում էին ուր ? և ինչ հույս էին թաղում ? ....
ՏՈՒՆ ԵԿԱՆՔ ...անգամ խմելու ցանկություն չկար: Միայն հաջորդ առավոտյան հասկանանք, որ արթնացել ենք համաշխարհային հանրության ինչ որ ոլորաններում և առաջնագծում կատարվող հարձակումների ֆոնի վրա ունեցել ենք յոթ օր հանրային գիտակցության մեջ ինքնակազմակերպվելու ու երկրի պահպանության կարևոր խնդիրն անդրարդառնալու համար: Հարձակումներ պետական սահմանի վրա , այն դեպքում երբ դեռ սգավոր էինք ու հիշատակված Անզորության մեր վիճակը դեռ չէր արավատվել :
ՈՒՇՔԻ ԲԵՐԵՑ և այս ողջ ընթացքում մեր գլխի տերը և պահապանը եղավ մեր բանակը: Ամեն բան կարգին ԱՐԴԵՆ և սպասվում են նոր հաջողություններ առաջնագծում:Ամեն ինչ կյանքում դաս է ` այն իմաստով , որ հետագայում կրկնությունըը կանխելու համար կարիք կա աշխատելու , ջանք թափելու ու մի քիչ ավելի հեռատես լինելու : Մենք ունեն ք երիտասարդ պետականություն , բայց հինավուրց ժողովուրդ և մեր ժողովուրդը կանգնեց իր պետականության կողիքն ` ԱՊԵՐԻ / անգիտակից , բայց ոչ պատահական / գլխավորությամբ:
Երևի հիշում եք իր համար արված մեր աղոթքները առաջին օրվանից սկսված մինչև այսօր?...
հ. գ _ խոնարհաբար հայցում եմ Ձեր ներողամտությունը այս ամենը հիշեցնելու համար , բայց այս ամենը դեռ երկար կհիշենք մեր մեջ , եթե գեթ մեկ անգամ չջանալ ամփոփել մեր զգացականը և դեպքերի հետ կապված մեր ապրումները: Մենք Ձեր հետ մասին կարողացանք դուրս գալ այս հարվածից և շարունակել ապրել ....իսկ հիշողությունը ` լինելով դառը բուժում կարող են ուղղոդել նաև դեպի կյանք: