▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չլիներ Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազան, Սերյոժան կապրեր, կապրեր նրա ընտանիքը...

Գուցե ճիշտ չէ այս պահին փոքրիկ Սերյոժայից շեղվելը, բայց չեմ շեղվում, յլ ավելի եմ մոտենում: Չլիներ Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազան, Սերյոժան կապրեր, կապրեր նրա ընտանիքը...
Եվ ուզում եմ իմանան բոլոր նրանք, ովքեր ռազմաբազան համարում են մեր փրկությունը, որ այդ ռազմական միավորումը սպառնալիք է Հայաստանի համար, սպառնալիք է մեր անվտանգությանն ու մեր պետականությանը:
Ստում են բոլոր նրանք, ովքեր հայտարարում են, թե ռազմաբազան մեզ պաշտպանում է Թուրքիայից:
ՉԿԱ ՆՄԱՆ ԲԱՆ:
Այս բազան ստեղծված է միայն ու միայն սպասարկելու Ռուսաստանի շահերը: Այն սնվում է Հայաստանի բյուջեից, բայց համագործակցում Թուրքիայի հետ:
Այս ռազմաբազայից զատ, սպառնալիք է Ռուսաստանն ինքնին Հայաստանի համար ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ասպարեզում: Շատ վաղուց բազմաթիվ երկրներ ճանաչած կլինեին ԼՂՀ անկախությունը, եթե չխոչընդոտեր Ռուսաստանը: Հիշենք Գորբաչովին, որը Ղարաբաղի ճանաչման առթիվ հայտարարեց, թե Ռուսաստանն իր բազմաթիվ ղարաբաղներն ունի: Պուտին-Մեդվեդև ալյանսը հավատարիմ է գորբաչովյան տեսակետին և ամեն ինչ անում է, որպեսզի Ղարաբաղը չճանաչվի որպես անկախ պետություն: 
Այս տոտալ պատերազմը Ադրբեջանի և ԼՂՀ-Հայաստանի միջև ձեռնտու է Ռուսաստանին, որովհետև նա միլիարդավոր դոլարներ է ստանում զենքի վաճառքից...
Ես ռուսատյացության կոչեր չեմ հնչեցնում, հակառուսական ալիք չեմ բարձրացնում, այլ ներկայացնում եմ օբյեկտիվ իրականությունը:
Ուստի, հայաստանյան իշխանությունները վերջապես պիտի առաջնորդվեն պետության շահերով և ազգային արժանապատվությամբ և մեկընդմիշտ Ռուսաստանի հետ վարեն հորիզոնական հարաբերություններ, հրամայական դարձնեն ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու հարցը:
Հիշեք, հենց հիմա մեր սահմաններին տիրող անհանգստության և դիվերսիաների համար երաշխիքներ է տվել հենց Ռուսաստանը...
Նրան խիստ անհրաժեշտ է այս իրավիճակը, որպեսզի շատերի ուշադրությունը շեղվի Ուկրաինայից, որպեսզի Ռուսաստանը ժամ առաջ նպաստի ազատագրված տարածքների վերադարձմանն ու Ղարաբաղում իր խաղարարների տեղակայմանը: Ինչը նշանակում է՝ ԼՂՀ անեքսիա...

Լևոն Մութաֆյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին