armtimes.com-ը գրում է. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրվա առիթով այսօր Հաղթանակի զբոսայգում էր նաեւ Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը: Լրագրողները փորձեցին նրանից ճշտել, թե ինչու է Ռուսաստանը զենք վաճառում Ադրբեջանին:
Դեսպանին ակնհայտորեն դուր չեկավ հարցը եւ, ընդգծելով, որ այդտեղ է գտնվում տոնի առիթով, կոչ արեց հարցեր ուղղել օրվա թեմայով:
Լրագրողները կրկնեցին զենքի վաճառքին վերաբերող հարցը եւ դեսպանը ստիպված եղավ պատասխանել` ցույց տվեք մի փաստաթուղթ, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին: Այնուհետեւ նշեց, որ ՌԴ-ն զենք վաճառել է Ադրբեջանին, իսկ Հայաստանին` տրամադրում է ժամանակակից զենքեր: «Մենք դաշնակից ենք Հայաստանին եւ զենք ենք տրամադրում»,- հավելեց նա:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում