▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծրագիր է, որը ենթադրում է Ջավախքի հայաթափում և բնակեցում ադրբեջանցիներով. Փոստանջյանը` Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու մասին

 

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել` այն մակագրելով «Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգիծ սպառնալիք և մարտահրավեր»: Փոստանջյանի խոսքով` այս պահին երկաթագծի վրա աշխատում է մոտ 6100 ադրբեջանցի:

«Այս ծրագիրը Ադրբեջանի համար ոչ թե տնտեսական նշանակություն ունի, այլ մաքուր քաղաքական ծրագիր է, որը ենթադրում է Ջավախքի հայաթափում և Ջավախքի բնակեցում ադրբեջանցիներով: Եթե Ջավախքը կտրվելու է այս գծով, ապա Հայաստանը նորից ընկնելու է շրջափակման մեջ: Այս անգամ Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են այս կողմից մեզ շրջափակել: Սա քաղաքական լուրջ մարտահրավեր է, որի համար ՀՀ իշխանությունը պետք է լուրջ արձագանք ներկայացնի»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին