▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դա Նիկոլի կողմից անբարոյականություն է.«ՕՐՕ»-ի ներկայացուցիչը՝ Փաշինյանի հայտարարության մասին

«Ռեյտինգային ընտրակարգը աղետ է հասարակության համար: Մարդիկ իրականում չեն պատկերացնում, թե ինչպե՞ս են ընտրելու»,-նման կարծիք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «ՕՐՕ» դաշինքի ցուցակի ներկայացուցիչ Գեղամ Նազարյանը:

Անդրադառնալով «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, թե խորհրդարան կանցնեն 3 ուժեր, որոնք են՝ ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքն ու «Ելք»-ը, նկատեց.

«Դա Նիկոլի կողմից անբարոյականություն է: Նման տեխնոլոգիա միայն իշխանությունն է կիրառում: Իրենց  ռեյտինգն է շատ ցածր: Գնացե՛ք մարզեր ու հարցրեք, թե «Ելք»-ի մասին ի՞նչ են խոսում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին