▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԴԱՀԿ-ն փակեք, տեղը պոնչիկանոց բացեք, էլի

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Էդ վայ-կառույցից տուգանք ա եկել 1250 դրամի, դրան գումարվելա 625 դրամ՝ կատարողական գործողությունների ծախս, +200 դրամ էլ բանկի միջնորդավճար 
նույնիսկ էդ տուգանքի պատճառը չգիտեմ, երբեք ոչ արագություն եմ գերազանցում, ոչ էլ ճանապարհատրանսպորտային կանոն խախտում քաշքշուկից խուսափելու համար օնյան մուծեցի էդ ակտը, պարզվեց ԴԱՀԿ-ն արդեն կալանք էր դրել հաշիվներիս, արդեն գումարը մուծելուց 3 օրա անցել, դեռ գրություն չեն ուղարել բանկ արգելանքը հանելու համար սաղ բանկային հաշիվներս սառեցրած են, դրսից փող են ուղարկում չեմ կարողանում ստանալ....

ԱՐԴԵՆ 3 ՕՐԱ ԴԱՀԿ-ի թեժ գիծը ԵՐԲԵՔ չի պատասխանում.... կիլոմետրանոց հարթերում կանգանածները անմարդկային տանջանքների են ենթարկվում, իսկ ԴԱՀԿ ղեկավարը պարի մրցույթում հաղթած երեխեքին ա հյուրընակում, հետները նկարվում-սայթերին ա ուղարկում էդ կառուցում կատարյալ բարդակ ա, իրանց ողորմելի 600 դրամի համար մարդկանց հասցնում են նյարդային վիճակի՝ ստիպելով ժամերով հերթ կանգնել ու բանկից-ԴԱՀԿ, ԴԱՀԿ-ից բանկ վազել:

Վահրամ Պետրոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին