▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԴԱՀԿ–ում կադրային մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամաններով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել մի շարք  կադրային փոփոխություններ, տեղեկացնում է ԴԱՀԿ մամուլի ծառայությունը:
Ծառայության Լոռու մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Արմեն Բաղդագյուլյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի պետ, իսկ Արագածոտնի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վահե Մովսիսյանը՝ Լոռու մարզային բաժնի պետ:
Արագածոտնի մարզային  բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Հրանտ Աբազյանը նշանակվել է նույն բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ Սյունիքի մարզային բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության փոխգնդապետ Սուրիկ Ծատրյանը՝ նույն բաժնի պետի տեղակալ:
Գեղարքունիքի մարզային բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արթուր Միլիտոնյանը նշանակվել է Սյունիքի մարզային բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար:
Երևան քաղաքի պետական եկամուտների կոմիտեի հայցերով  բռնագանձումների բաժնի պետ, արդարադատության մայոր Ալեքսանդր Մուշեղյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների բաժնի պետ, իսկ Երևան քաղաքի դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների բաժնի պետ, արդարադատության մայոր Վարդան Վարդանյանը՝ Երևան քաղաքի պետական եկամուտների կոմիտեի հայցերով  բռնագանձումների բաժնի պետ:
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Հայկ Գասպարյանը նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետի տեղակալ, իսկ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վազգեն Գալումյանը՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետի տեղակալ:
Ֆինանսական  բաժնի հաշվապահ, արդարադատության լեյտենանտ Պայծառ Կոնդյանը նշանակվել է նույն բաժնի պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ  Երևան քաղաքի Կենտրոն և Նորքի-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Արման Սարգսյանը՝ Երևան քաղաքի դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների բաժնի պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին