▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատարանում քննարկվում է Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) կալանավորման հարցը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի  նախագահությամբ, քննարկվում է նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի խափանման միջոցի ընտրության հարցը: «Ճոյտ» մականվամբ գործարարը դատարան է բերվել ձեռնաշղթաներով: Նրա շահերը դատարանում ներկայացնում են  նրա երկու պաշտպանները` Աշոտ Ղազարյանը և Կարեն Սարդարյանը:

Հիշեցնենք, որ գործարարը ձերբակալվել է 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով:

Քննչական մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, նրա նկատմամբ կիրառի երկամսյա կալանք:

Ձերբակալությունից ժամեր առաջ նա եղել է Asekose.am-ի Բացարձակ Արժեք հաղորդման հյուրը:

Լուսանկարները` shamshyan.com-ի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին