▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատախազը վերացրել է քրեական գործը կարճելու մասին ՀՔԾ քննիչի անհիմն որոշումը

Հաշվի առնելով լրատվամիջոցների հարցումները  և միաժամանակ զերծ մնալով նախաքննական գաղտնիք հրապարակելուց՝ տեղեկացնում ենք, որ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչը կայացրել է քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին անհիմն որոշում: Հիշյալ որոշումը՝ նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշմամբ վերացվել է՝ օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն չիրականացնելու հիմքով: Գործի նյութերն ուղարկվել են ԱԱԾ՝ նախաքննության բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ իրականացման համար:

prosecutor.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին