Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Դե զզվեցրիք թողիք էլի.. «մոր գիրկը գնաց», «հրեշտակների մոտ գնաց..» այդ երբվանից է սառն ու զզվելի գերեզմանափոսը՝ «մոր գիրկ» դարձել, կամ այն մեկը, որ գրել էր... «ցավով ուրախացնում եմ, որ թագավորաց-թագավոր Հիսուսը որդեգրեց մանկիկին».. տո հորդ ու մորդ որդեգրեր այդ Հիսուսը, դու էլ ցավով-ուրախանայիր...
Այս ինչ ողբ ու կականի, մեռելապաշտ ազգ ենք դառել...
սուգ ու ցասումդ, ոչ թե արցունքով ու մոմավառությամբ վատնիր, այլ պահիր մեջդ, սեղմելով ատամներդ.. վերածիր վրիժառության ուժի... հավատա, շատ շուտով այն քեզ պետք է գալու...
Ով կարող է, թող երեխաներ ծնի, կյանքից հեռացած փոքրիկի տեղը, նոր կյանք տվեք..
մահը ֆետիշացնելու տեղաք, կյանքով ուրախացեք ...