«Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն այսօր ԱԺ-ում անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով որոշման նախագծին, դիմելով ԲՀԿ-ին՝ ասել է.
«Դեմ եք քվեարկել՝ կարծելով, որ նա կապ ունի հանրապետականների հետ»:

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում քննարկվում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով որոշման նախագիծը:
Ավելացնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 2-ին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ իրենք ՍԴ նախագահի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի քննարկմանը չեն մասնակցելու, քանի որ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագծով բերված հիմնավորումները շատ թույլ են:
Դիտեք նաև՝ Կասկածի տակ կդնեի՞նք Թովմասյանի անաչառությունը, եթե Քոչարյանի պաշտպանական թիմը չդիմեր ՍԴ
Կարդացեք նաև՝Հրայր Թովմասյանը հայտարարություն է տարածել


