▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիվերսիայի ժամանակ զոհված փոխգնդապետի ընտանիքին բնակարան է հատկացվել

Երեւանի ավագանին այսօր՝ փետրվարի 9-ին, միաձայն կողմ քվեարկությամբ որոշել է բնակարան հատկացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի գումարտակի հրամանատար, 2015 թվականի փետրվարի 28-ին հակառակորդի դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհված փոխգնդապետ Արտակ Սեդրակի Աղեկյանի ընտանիքին:

Հիշեցնենք, որ 2015-ի փետրվարի 28-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ, որի ընթացքում  փոխգնդապետ Արտակ Աղեկյանը զոհվել է՝ փորձելով փրկել 20-ամյա Հայկ Բարոյանի կյանքը, ինչը, ցավոք, նրան չի հաջողվել, փոխարենը Արտակը փրկել է երեք հոգու կյանք: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին