▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք ինձանից չեք ազատվի.Փոստանջյանը՝ Մշակույթի նախարարին

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է ՀՀ մշակույթի նախարարություն՝ հորդորելով հայտ ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ՝ Արարատ լեռը հայ ժողովրդի մշակութային ժառանգություն ճանաչելու վերաբերյալ:

«Մենք մեր ժառանգությանը պետք է տեր կանգնենք և այս տարի առավել ևս պետք է այդ գործընթանցն իրականություն դառնա»,- ասաց Զ.Փոստանջյանը:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը պատասխանեց, որ ոչ նյութական ժառանգության կոնվենցիան անդրադառնում է միայն ոչ նյութական արժեքներին՝ ավանդույթներ, կենսավարություն և դրանց շուրջ ձևավորվող միջավայրին: Այստեղ բնության, պատմամշակութային հուշարձանները որևէ ձևով սուբյեկտ չեն կարող դառնալ: Հավանաբար Դուք նկատի ունեք հուշարձանների պահպանության կոնվենցիան: Այնտեղ կա դրույթ, որ երկիրը կարող է ներկայացնել միայն իր տարածքում այդ պահին գտնվող հուշարձանները:

«Եթե մի արժեք այսօր պաշտպանված է, Արարատ լեռն է: Այն ոչ կարելի է քանդել, ոչ փչացնել, ոչ վտանգել: Իսկ աշխարհում որպես հայկական ժառանգություն՝ այն հանրահռչակված է»,-ասաց նախարարը:

Պատգամավորին չգոհացրեց նախարարի պատասխանը: Նա  նշեց, որ այս կերպ է ներառվել օրինակ Ֆուձիյամա լեռը:

«Նման պատասխանով Դուք ինձանից չեք ազատվի»,-հայտարարեց Զ.Փոստանջյանը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին