▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք ուզում եք ապրել օրենքի երկրում, թե՞ գողական միջավայրում.Տիգրան Ուրիխանյան

«Ալյանս» կուսակցության շուրջ 55 հոգանոց կազմի մասնակցությամբ տեղի է ունեցել վարչության նիստ, որի ժամանակ որոշվել է համագումարին առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի կազմում մասնակցելու նախագիծ ներկայացնել,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը։

Նա ևս մեկ անգամ հիշեցրեց՝ այն մարդը չէ, որ հեռանար ու հետո մոտենար:

«Ես այն մարդկանցից չեմ, որը փոխում է միջավայր, համոզմունք, կապ»,-ընդգծեց Տիգրան Ուրիխանյանը։

Ուրիխանյանն անդրադարձավ մամուլում հայտնված տեղեկությանը, թե Ծառուկյանն իր դեմ պայման է դրել՝ հետ վերցնել «Analitik.am» կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի դեմ ներկայացրած բողոքը եւ փակել գործը, որն արդեն դատարան է հասել:

Այսինքն, իբր Ծառուկյանը կտրականապես դեմ է, որ իր անվամբ ցուցակում տեղ գտնի մեկը, ում ցուցմունքով կին խմբագիր է ազատազրկվել:

«Նախ ես չեմ տեսել Գագիկ Ծառուկյանի անունն այդ թեմայի հետ կապված: Երկրորդ՝ հիմա դուք ուզում եք ապրել օրենքի երկրում, թե՞ գողական միջավայրում: Գործ տալը ո՞րն է»,-նշեց պատգամավորը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին