Դե հիմա եկեք պատկերացնենք, որ Գյումրիում տեղի ունեցած զանգվածային սպանության գործով կասկածյալը մենակ չէր գործել կամ ընդհանրապես նա չէր սպանել ու իրեն ուղղակի արհեստականորեն են կասկածի տակ դրել (և այս ենթադրությունը բոլորովին էլ անհիմն չէ), ապա ստացվում է, որ իրական հանցախումբը (հատուկ նկատենք՝պրոֆեսիոնալ խումբը, օրինակ, ռուսական «Ալֆան» կամ համանման թուրք/ադր-կանը, կամ ամերիկյանը կամ որևէ այլ շահագրգռված երկրինը) ազատ շրջում է Հայաստանում կամ ազատ ելք ու մուտք ունի ՀՀ տարածք...
Արդյո՞ք այս վարկածը մշակվում է մեր իրավապահների կողմից և արդյո՞ք քայլեր ձեռնարկվում են նոր նմանատիպ հանցագործությունները բացառելու ուղղությամբ, թե՞ նրանց հրահանգված/պարտադրված է շրջանառության մեջ դրված վարկածից բացի այլ բաների մեջ չխորանալ...