▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՄ-ի կողմից մենք ամեն ինչ անում ենք՝ ստորագրելու նոր համաձայնագիրը. Պյոտր Սվիտալսկի

Եվրոպական միությունը «ե՛ւ թուղթը, ե՛ւ թանաքը» պատրաստում է Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ նոյեմբերին նախատեսված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրելու համար: Ըստ Հայկական Ժամանակի կայքի, այս մասին այսօր «Հիլթն» հյուրանոցում կազմակերպված «էրազմուս +» ծրագրի շրջանակներում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտոր Սվիտալսկին՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

«Ես հենց նոր եմ վերադարձել Բրյուսելից, առավոտյան՝ ժամը 5-ին, իջել եմ Երեւան եւ պետք է ասեմ, որ իմ բոլոր զրույցները, այն մարդկանց հետ ում հետ ես հանդիպել եմ Բրյուսելում, որոնք պատասխանատու են համաձայնագիրը ստորագրելու համար բոլոր անհրաժեշտ բաները նախապատրաստելու հարցում, ամեն ինչ իր հետագծով առաջ է շարժվում: Մարդիկ աշխատում են շատ ջանասիրաբար, որպեսզի մենք կարողանանք փաստաթղթի ստորագրումն իրականություն դարձնել՝ նոյեմբերին Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում: Մեր կողմից՝ ԵՄ-ի կողմից, մենք ամեն ինչ պատրաստում ենք ե՛ւ թուղթը, ե՛ւ թանաքը՝ ստորագրելու նոր համաձայնագիրը նոյեմբերին, գագաթնաժողովի ընթացքում»,- հայտարարեց Պյոտոր Սվիտալսկին:

Ավելին՝ այստեղ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին