Այսօր`հունիսի 7-ին, Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության ծրագիրը, այնուհետև պատասխանեց պատգամավորների հարցերին:
Այսօր̀ հունիսի 7-ին, Ազգային ժողովի հավանությանն է ներկայացված նոր իշխանությունների կառավարության ծրագիրը:Նիկոլ Փաշինյանը ներակայացրեց կառավարության ծրագիրը, այնուհետև պատասխանեց պատգամավորների հարցերին: Թոշակների և աշխատավարձերի բարձրացման մասին Փաշինյանին հարց ուղղեց «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
«Մենք շատ հստակ խնդիր ենք ձևակերպել ՊԵԿ-ի և կառավարության առաջ՝ էականորեն ավելացնել պետական եկումտները և դա պետք է տեղի ունենա երկու հիմնական գործոնի հաշվին. առաջինը՝ ստվերի կրճատում և օրինականության ապահովում, երկրորդը՝ այսուհետ գործարարները ՀՀ-ում ազատված են որևէ կոռուպցիոն պարտավորություններից և հույս ունենք, որ այդ միջոցները կներդրվեն տնտեսության մեջ և այդպիսով անուղղակիորեն կնպաստեն պետական եկամուտների ավելացմանը: Հույս ունենք, որ մյուս տարվա բյուջեում կնախատեսենք աշխատավարձերի և կենսաթոշակների ավելացումը»,- ասաց Փաշինյանը:
Տիգրան Ուրիխանյանը Փաշինյանին հարց տվեց նաև տեղեկատվական ազատության, քարոզչական մեխանիզմների վերաբերյալ:
Ըստ Ուրիխանյանի, ինքը նախորդ իշխանությունների սև ցուցակի մեջ համար 1-ն է եղել, որին արգելված է եղել լուսաբանել պետական լրատվամիջոցներով անգամ պետական գործունեություն իրականացնելիս, ո՞նց է այս հարցը լուծվելու:
Տեղեկատվական ազատության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ընտրությունների օրերին քաղաքական քարոզչության ժամերը հանրային հեռուստաընկերության եթերում դրվում էին այն ժամերին, երբ մարդկանց մեծ մասը աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին էին՝ 17։30-18։00 հատվածում։ Փաշինյանի խոսքերով՝ այդ ժամերը կարելի է տեղափոխել այսպես կոչված փրայմ թայմ՝ ամենադիտվող ժամերին։ Վարչապետի խոսքերով՝ պետք է վերանայվեն նաև գները՝ դրանք պետք է իջեցվեն։
«Պարո՛ն Ուրիխանյան, ես Ձեզ խոստանում եմ իշխանական դարակներում փնտրել այդ սև ցուցակը և գտնելու դեպքում՝ տեղում ոչնչացնել, վառել այդ սև ցուցակը, որպեսզի այն այլևս գոյություն չունենա»:
Կարդացեք նաև` Որևէ գործարքի մեջ չեմ մտնելու, որևէ կողմնակի բիզնես չեմ ունենալու. Նիկոլ Փաշինյան
Կարդացեք նաև`ՀՀԿ-ի սիրտը թիվ է ուզում. Նաիրա Զոհրաբյանը թվարկեց ՀՀԿ-ական վարչապետների «խալաստոյ» խոստումները
Կարդացեք նաև` Գնացեք Բաղրամյան՝ Էլեկտրիկ Երևանի ցույցին և հարցրեք՝ ո՞վ էր Աշոտյանը հեղափոխությունից առաջ. Միքայել Մելքումյան