▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ կրակում են հայ հրետանավորները, լռում են ադրբեջանական լրատվականները

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Ապրիլի 27-ից սկսած տարօրինակ կերպով լռում են ադրբեջանական լրատվական կայքերը: Սպառվել է, ժողովրդին խաբելու համար նախատեսված, հեքիաթների շարքը: Այս ամենը վկայում է այն մասին , որ Ադրբեջանը շատ ուժեղ հարված է ստացել մեր հրետանու կողմից, այսպիսի հարվածի նրանք չէին սպասում: Հայկական հրետանին ավիրել է ոչ միայն ադրբեջանական դիրքերը այլ նաև ադրբեջանցիներին մատուցվող սխալ ինֆորմացիայի աղբյուրները: Պապանձվել ու ցամաքել են երբեմնի մեծ-մեծ հոդվածներ գրող կայքերը: 
Ադրբեջանական մամուլը լուռ է, դրանից հետևում է , որ մի մութ սենյակում լուռ նստած են Զաքիր Հասանովը և Իլհամ Ալիևը: Մեկ-երկու , արդեն շաբլոն դարձրաց, նախադասությունները քոփի-փաստ անելով պահում են օրվա լուրերը, սակայն դրանք արդեն հոգնացրել են բոլորին:
Ադրբեջանցի օգտատերերի գրառումներին հետևելով հասկանում էս, որ նորություն են ուզում , բայց ապարդյուն, ադրբեջանական ղեկավարության համար սպառվել են բառերը ու նախադասությունները: Ժողովուրդը սեփական աչքերով տեսնում է, որ՝ իրենց ներկայացրած թույլ բանակ ունեցող Հայաստանը , ուղղակի ավիրում է ադրբեջանական զինված ուժերին:

Աշոտ Ասատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին