▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ մահվան ու ճակատագրի շնչառությունը զգում ես նաև քո ծոծորակին, երկրորդական է դառնում շատ բան

Կյանքի տիեզերական կանոնները ենթադրում են, որ մենք ոչ միայն իրար պիտի գտնենք, այլ նաև կորցնենք: Ամեն մի կորուստ` երկար չսպիացող վերք, որով կարող ես հաշվել մարդու տարիքը և շրջապատը:

Բայց երբ կորուստը մտերիմ ընկերոջ և զինակցի անժամանակ մահն է, ապա չգիտես, ինչպես վարվել, ինչ ասել, ինչ մտածել: Երբ մահվան ու ճակատագրի շնչառությունը զգում ես նաև քո ծոծորակին, երկրոդական է դառնում շատ բան, այդ թվում` առօրյա մշտական վազքը և աշխատանքային առօրյան:

Մենք վազում ենք, բայց չենք հասցնում ապրել, շփվում ենք, բայց չենք հասցնում վայելել իրար: Միշտ թվում է` դեռ կլինի ժամանակ, այ սա էլ անենք ու շունչ կքաշենք, այս հարցն էլ առաջ տանք ու ավելի թեթև կլինի:

Ցավոք, այս անհատական խաղը ցանկացած պահ կարող է կանգ առնել, ու դու շատ բան չհասցնես` ասել, լսել, կիսել և կիսվել: Ավաղ:

 

Արմեն Աշոտյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին