▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանի կուսակիցը մեջլիսում փորձել է հարձակվել Կարո Փայլանի վրա

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում Կարո Փայլանի կոչը դուր չի եկել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Իլքնուր Ինջեօզին։ Վերջինս ասել է, թե Կարո Փայլանը վերջին մարդը կարող է լինել, որ իրենց բարոյականության դասեր տա։ «Դու նույնիսկ այս ազգային ժողովում վերջին մարդը չես», -ասել է Իլքնուր Ինջեօզը։

«Անբարոյականություն մի արա»,-սաստել է Կարո Փայլանը, ինչից հետո Իլքնուր Ինջեօզլը փորձել է շարժվել Կարո Փայլանի ուղղությամբ։

Կրքերը հանդարտեցնելու համար խորհրդարանի աշխատանքները ընդմիջվել են։

Աղբյուրը՝ artsakhpress.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին