▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևան Սիթի»-ում կողոպուտի է ենթարկվել ՍՊԸ–ի տնօրենը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ մայիսի 19-ին, ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները Արգիշտի փողոցում վնասազերծել են մոտ 3 մլն դրամին համարժեք ՌԴ ռուբլի կողոպտողին:

Ժամը 21:00-ի սահմաններում Արգիշտի փողոցում ծառայություն կատարող ՃՈ 1-ին սապայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչներ Հարություն Գասպարյանին ու Վաչագան Սարգսյանին է մոտեցել Երևանի բնակիչ 40-ամյա Վահե Սարգսյանը և հայտնել, որ  Մաշտոցի պողոտայում գործող  «Երևան Սիթի» սուպերմարկետում անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր թևի տակ դրած տոպրակը, որի մեջ եղել է  3 մլն  դրամին համարժեք՝  400 հազար ՌԴ ռուբլի և դիմել փախուստի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանները ճշտել են, թե որ ուղղությամբ է կողոպտիչը դիմել փախուստի և տուժած Վ. Սարգսյանի հետ հետապնդել են նրան և կարողացել են բռնել ու վնասազերծել: Կողոպտիչը  ով Երևանի բնակիչ,  36-ամյա Էդգար Սարուխանյանն է,  բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գողոնը: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:  Գ. Շամշյանի տեղեկություններով, Վ. Սարգսյանը ոստիկաններին  հայտնել է,  որ ինքը աշխատում է «Թաչ Էֆ Էքս» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին