▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում կին վարորդը Mercedes-ով բախվել է Nissan-ին, իսկ հետո հայտնվել ձորում. կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 AG 723 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն-գինիների գործարանի մոտ, բախվել է Երևանի բնակիչ Արթուր Գրիգորյանի վարած Nissan մակնիշի 77 ZR 778 համարանիշի ավտոմեքենային։

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև Mercedes-ի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել տրանսպորտային միջոցների համար տեղադրված կանգառին, որտեղ վրաերթի է ենթարկել կանգառում կանգնող հետիոտնին, որից հետո դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում։ Վարորդը, ով երիտասարդ աղջիկ է, ինչպես նաև նրա կողմից վրաերթի ենթարկված քաղաքացին տեղափոխվել են հիվանդանոց։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին