▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրեբունի ավիաբազայի ռուս ուղղաթիռավարները թռիչքներ են կատարում

Հայաստանի Էրեբունի ավիաբազայի ռուս ուղղաթիռավարները ձեռնամուխ են եղել թռիչքների Կաբարդա-Բալկարիայի լեռներում:

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության փոխանցմամբ`  «Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանի Հանրապետությունում տեղաբաշխված ռուսաստանյան ռազմակայանի բանակային օդուժի օդաչուները ձեռնամուխ են եղել թռիչքների լեռնային տեղանքում: Մի-8 եւ Մի-24 ուղղաթիռների օդաչուները Կաբարդա-Բալկարիայի Հանրապետության լեռներում կթռչեն շահագործման ձմեռային պայմաններում մեկամսյա կանոնակարգային սպասարկման անցկացումից հետո»,- ասված Է հաղորդագրության մեջ:

«Օդաչուների հիմնական խնդիրն Է՝ լեռնային տեղանքի պայմաններում Մի-8ՄՏՎ, Մի-8ԱՄՏՇ եւ Մի-24 արդի ուղղաթիռների կառավարման ունակությունների կատարելագործումը»,- հավելել են մամուլի ծառայությունում:

 

Artsakhpress.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին