▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեւանում երեկ կրակոցներ են հնչել, կա վիրավոր

2021թ. օգոստոսի 18-ին՝ ժամը 23:20-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երեւան քաղաքի Բակունցի փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանություն է եւ կրակոց:

http://asekose.am/filemanager/uploads/147304_1.thumb.jpg

Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Հաջորդ օրը՝ ժամը 00:05-ին «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել այն մասին, որ «աջ սրունքի բաց հրազենային վիրավորումով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երեւան քաղաքի 50-ամյա բնակիչ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական  ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել եւ վերցվել է արնանման հետք, փամփուշտի գնդակ եւ այլ առարկաներ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին