ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
2016թ. դեկտեմբերի 20-ին՝ ժամը 21:45-ին և 22:25-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ բուժօգնության են դիմել Հ.Հովսեփյանը՝ ձախ ազդրի վերին երրորդականի դրսային մակերեսի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ, և Ս.Կուդրյաշովը՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վնասվածք, ձախ ազդրի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք ախտորոշմամաբ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 117-րդ հոդվածով: Հ.Հովսեփյանը և Ս.Կուդրյաշովը ճանաչվել են տուժող:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ երիտասարդները նշված մարմնական վնասվածքներն ստացել են 2016թ. դեկտեմբերի 20-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցում գտնվող ավտոտնկաների մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, փաստական տվյալներ ձեռք բերվել առերևույթ հանցագործություն կատարած անձի վերաբերյալ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Երկու անձի դանակահարություն՝ Էրեբունիում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet