▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկրաշարժ Հայաստանում. Ուժգնությունը կազմել է 3 բալ

Մայիսի 1-ին, տեղական ժամանակով ժամը 08:18-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 04:18-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.01⁰ և արևելյան երկայնության 45.44⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Մարտունի քաղաքից 18 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ:

Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Աղնջաձոր, Արտաբույնք, Թառաթումբ, Հորս, Սալի և Քարագլուխ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին