▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երկրորդ կետն առնչվում է Թուրքիայի հետ առևտուր անող ՀՀ տնտեսվարողներին». Արմեն Պետրոսյան

Արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

http://asekose.am/filemanager/uploads/2019/12/week-2/turqia.jpg

«Հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ Վիեննայում կայացած չորրորդ հանդիպման վերաբերյալ երկու կողմերի տարածած նույնաբովանդակ հաղորդագրությունների համաձայն` ձեռք են բերվել առնվազն երկու ուղղությամբ առարկայական պայմանավորվածություններ.
1.Կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:
2.Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:
Առաջին դրույթը, ըստ էության, կարող է ենթադրել երկու կողմից ցամաքային սահմանների՝ տարանցման նպատակով նախապատրաստում, մասնավորապես` սահմանային, մաքսային անցակետերի տեղակայում։ Ընդ որում, հարկ է նշել, որ այս հնարավորությունից հայկական կողմից կարող են առավել առարկայորեն օգտվել հիմնականում Հայաստան այցելած կամ այստեղ ապաստանած սփյուռքահայերը կամ երկքաղաքացիություն ունեցող այլ հայրենակիցներ։

Երկրորդ կետն արդեն ուղիղ առնչվում է Թուրքիայի հետ առևտուր անող ՀՀ տնտեսվարողներին։ Որքանով կիրառելի կլինի այս հնարավորությունը, դժվար է կանխատեսել՝ հաշվի առնելով բեռնափոխադրումների արժեքի հետ կապված ծախսերի մասով դեռևս առկա անհստակությունը։

Այնուամենայինիվ, նման պայմանավորվածության առկայությունն առնվազն դրական է հնարավոր ֆորսմաժորային իրավիճակներում Վրաստանից տարանցիկ կախվածությունը նվազեցնելու տեսանկյունից։ Եվ որ ոչ պակաս կարևոր է, բավականաչափ բարդ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրավիճակում ձեռք բերված պայմանավորվածություններին ուղղված կողմերի նպատակային քայլերն են, որոնց իրականացումը միայն հիմք կստեղծի գործընթացի իմիտացիոն շղարշից ազատվելու և դրա շարունակականությունն ապահովելու համար։

Ի դեպ, թուրքական կողմի հնարավոր քայլերը մեծապես կարելի է պայմանավորել նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների ընթացքով և Արևմուտքի հնարավոր ճնշումներով»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին