▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երթ՝ միանում եմ պահանջին

2015 թ. հունվարի 26-ին, ժամը 18։30-ին Կասկադից կմեկնարկի երթ՝ Կորյունի փողոցով դեպի Աբովան, Աբովյանից դեպի Թումանյան և Թումանյանով դեպի Ազատության հրապարակ։

«ՀՀ իշխանություններից, ինչպես նաև ռուսական կողմից պահանջում ենք՝ 2015 թ. հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտնիքի 7 անդամների սպանության մեղադրյալին հանձնել ՀՀ իրավապահներին։

Պահանջը բխում է «ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ» համաձայնագրի չորրորդ հոդվածից։

Դա կարող է երաշխիք հանդիսանալ գործի անկողմնակալ քննության և արդարադատություն իրականացնելու համար հանուն Հայաստանի Հանրապետության։
Մեր պահանջն արդար է»,- ասված է նախաձեռնության հայտարարության մեջ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին