«Հայկոյի հետ ես մեքենայում եմ եղել, բարեբախտաբար, ոչ մի վնասվածք չենք ստացել, թեթև վթար էր, ամեն ինչ նորմալ է»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց Սպիտակցի Հայկոյի կինը՝ Կարինեն՝ անդրադառնալով ամուսնու մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարին:
Այն հարցին` ունեցած վթարի մեղավորն ո՞վ է եղել, Կարինեն ասաց, որ Հայկոն մեղավորություն չունի.
«Մի կին էր ղեկին, հարվածեց մեկ ուրիշ մեքենայի, ինչի արդյունքում երկուսով հարվածեցին մեր մեքենային: Ինչևէ՝ ամեն ինչ լավ է»:
Հիշեցնենք, որ քիչ առաջ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում. բախված մեքենաներից մեկը պատկանում է Սպիտակցի Հայկոյին: