▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես միայնակ չեմ կարող և բոլորիդ աջակցության կարիքը ունեմ». իր նորածնին չտեսած մոր խնդրանքը

«Հանրապետական ծննդատանը» երրորդ երեխային ծննդաբերած ու նրան այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի ընկերներ կարդում եմ Ձեզ հետ կատարված դեպքերը և ապշում։ Բացի նրանից, որ գուգլի փաստաթղթում լրացնում էք Ձեր բողոքը, կխնդրեի մեկ այլ տարբերակով էլ համագործակցենք։ Կարծում եմ, որ հասկանում եք ինչ բարդ խնդրի առաջ է կանգնած մեր հայ ազգը և միասին պիտի լուծենք այս խնդիրը։ Եվ այսպես…

Առաջարկում եմ փոքրիկ տեսանյութ պատրաստել և պատմել Ձեր բողոքի մասին եղելությունը, որպեսզի թափանցիկ ու հասանելի լինի բոլորին։ Կարող եք իմ էջին նշել և իմ էջում ցուցադրվելու տարբերակով հասանելի կլինի բոլորին։ Եթե խուսափում եք ձեր դեմքը ցուցադրելուց կարող եք խոսել և միայն ձեռքերը նկարել։ Կարող եք առանց նշելու իմ անձնականին ուղարկել։ Բոլոր տարբերակներն էլ ընդունելի են։ Հավատացեք ամեն մի դեպք կարդալուց մարմնովս սարսուռ է անցնում։ Հավատացեք այս գործը տանելու եմ առաջ։ Հարկ եղած դեպքում իմ մայր գործի թեմայով Ձեր գործերն էլ մի վարույթով կանցկացնենք։ Ակտիվ եղեք …
Այսքան տարի լռելուց հետո գիտեմ շատ դժվար կլինի, բայց ոչ անհնարին։ Սա սպառնալիք է, սպիտակ եղեռն, հարձակում հայ գենոֆոնդի վրա։ Եկեք կանգնեցնենք այս աղետը։ Ես միայնակ չեմ կարող և բոլորիդ աջակցության կարիքը ունեմ։ Խնդրում եմ ուժ գտեք Ձեր մեջ և կատարեք Ձեր Քայլը …»

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին