▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես թշնամիներ չունեմ. «Բագրատ տուր»-ի տնօրենի տան դարպասից կախված նռնակի առեղծվածը

 

Բագրատ տուր» տուրիստական գործակալության տնօրեն, «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանը տեղյակ չէ, թե ով կամ ինչու է այսօր՝ հունվարի 20-ին, նռնակ կախել իր տան դարպասից: 
NEWS.am-ի թղթակցի զրույցում Բագրատ Նավոյանը հայտնեց, որ փորձաքննությամբ միայն պարզ կլինի՝ հայտնաբերվածը նռնակ է, թե ոչ: Մեր հարցին, թե ինչու է հատկապես իր հետ նման դեպքեր պատահում, ֆուտբոլային ակումբի սեփականատերը բարկացավ. «Սիրուն տղա եմ, դրա համար, ես ի՞նչ իմանամ: Երեւի մեկն ինձնով հետաքրքրված է»:
Բագրատ Նավոյանը, այնուամենայնիվ, ոչ ոքի չի կասկածում:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Երևանի Գ. Հովսեփյան փողոցի տներից մեկի դարպասից նկատվել է կախված նռնակ: Տան սեփականատեր, «Բագրատ տուր» տուրիստական գործակալության և «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր  Բագրատ Նավոյանը նշում է, որ ինքը չգիտի, թե ով և ինչու կարող էր նման բան անել և որևէ մեկին չի կասկածում:

«Ես թշնամիներ չունեմ, համոզված եմ, որ սա թշնամական բան չի, բայց թե ով և ինչի համար է նման բան արել ինձ էլ է հետաքրքրում»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Բագրատ Նավոյանը:

Վերջինս մեզ տեղեկացրեց նաև, որ նռնակը նկատել է տան պահակը և դիմել են ոստիկանություն, մնացածը արդեն կպարզի քննությունը:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 20-ին, ժամը 06.57-ին: Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ, ՃԿԿ օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ Նորքի այգիներ փողոցի տներից մեկի դռան փականից կախված է Ֆ-1 տիպի մարտական նռնակ:

 Փրկարարները վնասազերծել են նռնակը և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

Հեղինակ՝ Անի Միրաքյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին