Դեղատանն աշխատող ծանոթներիցս մեկը մի հետաքրքիր ու դաժան բան պատմեց, պարզվում է, որ կան ծնողներ, որոնք չեն կարողանում իրենց երեխաների համար մանկական կեր գնել և ստիպված են լինում այդ կերերը գողանալ դեղատներից: Մի տղամարդ կա, որ շաբաթը մեկ անգամ գալիս է իմ ծանոթի դեղատուն, տնօրինութունն ասել է առանձին տեղ դրեք մի տուֆ մանկական կեր, որպեսզի խեղճ մարդը "գողանա" իր երեխայի այդ շաբաթվա կերը: Իսկ այն, որ այդ մարդն իսկապես կարիքավոր է, իմացել են, երբ առաջին գողությունից հետո բռնել են նրան:
Նման պատմությունները լսելուց հետո սկսում ես գնահատել քո ունեցածը, բայց շատ լավ կլինի, որ մեր երկիրը կարողանա գոնե կերակրել իր մանուկ քաղաքացուն ու ծնողները ստիպված չլինեն գողությամբ զբաղվել
Եթե երկիրը կարողանա գոնե կերակրել իր մանուկ քաղաքացուն, ծնողները ստիպված գողությամբ չեն զբաղվի
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet