▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե որևիցե դիվերսիա լինի, էլի նույն հայն է կռիվ տալու

Գյումրու դեպքը ինձ ստիպեց հերթական անգամ երկու բանի վրա զարմանալ: Մեկը՝ հասարակության միասնականության, իսկ մյուսը՝ որոշ մարդկանց դուրս տված էշությունների: Էսօր պաշտպանության նախկին փոխնախարարներից մեկն ասել է, որ կասկածում է, թե իբր ռուսական բազան հանելու կողմնակիցները կգնան ու կպաշտպանեն Հայաստանի սահմանը: Այսինքն էս մարդը՝ որը կանգնած է եղել բանակաշինության ակունքներում՝ վստահում է ոչ թե սեփական երկրի քաղաքացուն, այլ անկայուն վարքագիծ ունեցող ռուս զինվորին: Էսօրվա հաջորդ բոցը <վունդերկինդ> բլոգերներից մեկին է պատկանում: Ասում ա ռուսական բազան մեզ պետք է սահմանը պահող զինվորների թվակաքանակի համար: Երեւի չգիտի, որ հայ-թուրքական սահմանը պահող բազայի սահմանապահ զորքերի կեսը, եթե ոչ ավելին հայ պայմանագրայիններ են ու եթե որեւիցե դիվերսիա լինի, էլի նույն հայն է կռիվ տալու: Դե օրվա բոցերի հիթը եզրափակում է հայտնի սոցիոլոգը: Նա ասում ա իբր մի ծանոթ հանցագործի հետ ա զրուցել ու էդ գողական ախպերն իրեն ասել ա, որ պերմյակովի դեմքից չի երեւում, որ մարդասպան է: Մարդը երեւի իր բոլոր սոցհարցումները հանցավոր աշխարհի ներկայցուցիչների շրջանում է անցկացնում, որ իրականության հետ կապ չունեցող արդյունքեր է ստանում:

Մկրտիչ Իսրայելյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին