▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Freedom House-ը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանից ավելի ազատ երկիր է համարել

 

Freedom House-ն իր ամենամյա «Ազատությունն աշխարհում-2015» զեկույցում 7- բալանոց համակարգում 5 միավոր է գնահատել Լեռնային Ղարաբաղի և՛ քաղաքական, և՛ քաղաքացիական ազատությունների մակարդակը:
 
Ադրբեջանի նույն ցուցանիշը հաեղինակավոր այս կազմակերպության կողմից մեկ միավորով պակաս է գնահատվել` 6, այն դեպքում, երբ 7 միավորն արդեն ժողովրդավարական ազատությունների իսպառ լիակատար բացակայություն է նշանակում։
 
Զեկույցի հեղինակները, ի դեպ, Ադրբեջանին նման ցածր ցուցանիշ շնորհելուն զուգահեռ այդ երկիրը դասել են նաև ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության ամենակտրուկ անկումը գրանցած երկրների շարքում:
 
Հայաստանը զեկույցի հեղինակների կողմից ներառվել է մասնակի ազատ երկրների խմբում: Մեր երկրում քաղաքական իրավունքների մակարդակը գնահատվել է 5,  քաղաքացիական ազատությունների մակարդակը՝ 4 միավոր։ Այս խմբում մեր հարևաններն են Վրաստանը և Թուրքիան: 
 
Իսկ Ադրբեջանի հետ անազատ երկրների խմբում են ընդգրկվել Իրանն ու Ռուսաստանը:
 
Վերջինին, ի դեպ, անազատ երկիր համարելու համար զեկույցի հեղինակները հիմք են ընդունել Ղրիմի բռնակեցման, ինչպես նաև՝ Դոնեցկում ու Լուգանսկում անջատողականներին սատարելու համար։
 
Իսկ Թուրքիան անազատ է համարվել այն բանի համար, որ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր կոռուպցիոներ ընկերներին թաքցրել էր իրավապահներից եւ ճնշումներ գործադրել մամուլի վրա։

«Փաստինֆո»-ն գրում է. Freedom House-ն իր ամենամյա «Ազատությունն աշխարհում-2015» զեկույցում 7- բալանոց համակարգում 5 միավոր է գնահատել Լեռնային Ղարաբաղի և՛ քաղաքական, և՛ քաղաքացիական ազատությունների մակարդակը: Ադրբեջանի նույն ցուցանիշը հաեղինակավոր այս կազմակերպության կողմից մեկ միավորով պակաս է գնահատվել` 6, այն դեպքում, երբ 7 միավորն արդեն ժողովրդավարական ազատությունների իսպառ լիակատար բացակայություն է նշանակում։ Զեկույցի հեղինակները, ի դեպ, Ադրբեջանին նման ցածր ցուցանիշ շնորհելուն զուգահեռ այդ երկիրը դասել են նաև ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության ամենակտրուկ անկումը գրանցած երկրների շարքում: Հայաստանը զեկույցի հեղինակների կողմից ներառվել է մասնակի ազատ երկրների խմբում: Մեր երկրում քաղաքական իրավունքների մակարդակը գնահատվել է 5,  քաղաքացիական ազատությունների մակարդակը՝ 4 միավոր։ Այս խմբում մեր հարևաններն են Վրաստանը և Թուրքիան:  Իսկ Ադրբեջանի հետ անազատ երկրների խմբում են ընդգրկվել Իրանն ու Ռուսաստանը: Վերջինին, ի դեպ, անազատ երկիր համարելու համար զեկույցի հեղինակները հիմք են ընդունել Ղրիմի բռնակեցման, ինչպես նաև՝ Դոնեցկում ու Լուգանսկում անջատողականներին սատարելու համար։ Իսկ Թուրքիան անազատ է համարվել այն բանի համար, որ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր կոռուպցիոներ ընկերներին թաքցրել էր իրավապահներից եւ ճնշումներ գործադրել մամուլի վրա։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին