▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանն իմ ընկերն է, բայց ես նրան էլ եմ ստուգում. Վարդան Հարությունյան



Այսօր լրագրողների հետ զրույցում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, ով խորհրդարանի մշտական հանձնաժողովներում 2018թ-ի բյուջեի նախագի քննարկումներին է մասնակցում, անդրադարձել է կատարած ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումներին: Վարդան Հարությունյանը նշել է, որ շոշափելի խախտումներ չեն հայտնաբերվել.

«Շոշափելի խախտումներ չեն հատնաբերվել: Ես ընկերներ ունեմ, բայց բոլորին ստուգում եմ»,- ասել է ՊԵԿ նախագահը՝ նշելով, որ ստուգումներ են անցկացվում նաև Գագիկ Ծառուկյանի  ձեռնարկություններում.

«Գագիկ Ծառուկյանն իմ ընկերն է, բայց  մենք նաև նրա ձեռնարկություններն ենք ստուգում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին