ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով օրենքով գողերի վերաբերյալ իր երեկվա հարցազրույցին, որը քննարկումների թեմա էր դարձել, նշել է.
«Էնքան խնդիրներ, պրոբլեմներ ունենք, թող գնան, մտածեն, որ մարդիկ սոված են, հնարավորություն չունեն: Աշխատավարձի, թոշակի, նպաստի, երեխեքի մասին թող մտածեն, թուրքը մեր դիմաց կանգնած է, ընգել են՝ գեյերը, լգցպ է, լգմծ է, չեմ էլ հասկանում ինչ են... էլ ուրիշ բան չկա՞ ԱԺ-ում: Ամոթել է, էս ի՞նչ վիճակ է, պետք է մի քիչ զգաստանան»,- նշել է Վարդան Ղուկասյանը:
Կարդացեք նաև՝ Օրենքով գողերի պես խելոք մարդիկ աշխարհի տակը չկան. Վարդան Ղուկասյան