- Խուճապ պետք չէ,- ասում է գեներալ Մոսոն.
ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար-նախարար գեներալ Մոսոն չի հերքում, որ ազերիների խոցած ուղղաթիռն ընկել է չեզոք գոտում, որ երեք զոհ ենք տվել, բայց պետք չէ խուճապ առաջացնել:
Հայկական բանակի ամենազավեշտական գեներալներից մեկի այս հայտարարությունը որևէ կերպ չի տեղավորվում տրամաբանության մեջ: Ի՞նչ խուճապի մասին է խոսքը, երբ պարտավոր է ՊԲ մամլո ծառայությունն անհապաղ տեղեկացնել կատարվածի մասին, զոհերի մասին:
Գիտենք, որ Մոսոյի հարազատներից որևէ մեկը բանակում չի, որ նա անհանգստանա: Ու դա լավ է: Ես որևէ մեկի վատը չեմ ուզում: Բայց այս պահին բոլորիս սրտերն անհանգիստ են, տագնապած: Ուրեմն, Մոսոն պիտի հիշի, որ ինքը նախարար է, մամլո ծառայություն ունի, իսկ բանակն էլ ժողովրդինն է: Իրենը չէ:
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 12-ին, ժամը 13։45-ի սահմաններում հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի՝ Արցախի արևելյան հատվածում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է պաշտպանության բանակի օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը։ Այս մասին հայտնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ Խոցված ուղղաթիռը վայր է ընկել շփման գծի չեզոք գոտում, նախնական տվյալներով հայկական կողմն ունի 3 զոհ։