Երեկ Հադրութում զոհված 19-ամյա մեր լոռեցի զինվորի, երեխայի՝ /Սարահարթ գյուղից/ հորը պարոնայք զինկոմ-բան գյուղից իրենց մոտ են կանչել, որ այդ բոթը հայտնեն.... Ահավոր է, զզվելի....
Փոխանակ, իրենք այդ մարդկանց դուռը գնան, սփոփեն, գլուխները եսիմ որ պատով տան ....
Տան միակ արու զավակն էր, ճրագը:
Այս իմաստով, մեր բանակի հետ կապված հարցերում, չեմ լռի երբեք:
Հիշեցնենք, որ երեկ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում՝ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը: