▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գործատուները չպետք է ստիպեն մարդուն, որ աշխատանքի գնա

 

Լիլիթ Ավետիսյան, Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկամնա և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ:
Օդակաթալիային վարակների առուով  ՀՀ-ում համաճարակային իրավիճակը համեմատաբար հանգիստ է:
Նախորդ շաբաթվա ընթացքում սուր շնչառական վիրուսային վարակների  2354 դեպք է արձանագրվել , ինչը նորմայի մեջ է:

«Օդակաթիլային վարակների առումով ՀՀ-ում համաճարակային իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Նախորդ շաբաթվա ընթացքում սուր շնչառական վիրուսային վարակների  2354 դեպք է արձանագրվել»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ հիվանդության դեմ պայքարելու համար մենք պետք է իմանանք դրա տարածման մեխանիզմը:

«Խոսքը օդում տարածվող կաթիլների մասին է: Երբ փակ տարածքում, որտեղ չկա օդափոխություն և մեծ թվով մարդիկ են, ապա հազալու ընթացքում կաթիլները որոշ ժամանակ կմնան օդում, ապա շնչելու միջոցով կանցնեն առողջ մարդու օրգանիզմ:

Պետք է խուսափել նաև ձեռքով բերանը փակելուց: Կարելի է միանվագ օգտագործման անձեռոցիկով փակել բերանը, հազալ ու նետել, կամ արմնկային մասով կարելի է անել: Չպետք է մոռանալ ձեռքերը հաճախ լվանալու մասին:  Ամենակարևորը՝ հիվանդ ժամանակ պետք չէ դուրս գալ տանից: Գործատուները չպետք է ստիպեն մարդուն, որ հիվանդ ժամանակ գա աշխատանքի: Պետք է ըմբռնումով մոտենալ»,-ասաց Լիլիթ Ավետիսյանը:

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալը կարևորում է այս սեզոնին լավ սնվելը՝ դիմադրողականությունը բարձրացնելու համար:

Asekose.am-ի թղթակցի այն հարցին, թե ժողովրդի մեջ տարածված է, որ այս ժամանակահատվածում տարածված գրիպը 2 շաբաթում է անցնում, Լիլիթ Ավետիսյանը պատասխանեց.

«Դա կախված է օրգանիզմից: Միևնույն է, մարդը պետք է ունենա բարձր ջերմություն, գլխացավ, թուլություն և այլն: Իսկ, եթե օրգանիզմի դիմադրողականությունը բարձր է, մարդն ավելի շուտ է առողջանում»:

 

 

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին