Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Գուցե տեղին է հիշեցնել Գարեգին Բ-ին, որ Գյումրիում տեղի է ունեցել սարսափելի ավտովթար, որը խլել է յոթ մարդու կյանք, իսկ ևս յոթը վիրավորված են ու ամենատարբեր վնասվածքներով գտնվում են հիվանդանոցում, որոնց մեջ կան նաև անչափահասներ: Եվ, ինչպես զոհվածների ընտանիքներն ու հարազատները, այնպես էլ վիրավորները ունեն նախ և առաջ հոգևոր զորակցության, մխիթարանքի կամ ցավակցության կարիք, որը այս պահի դրությամբ նրանց դեռ չեն ստացել Ազգի Հոգևոր Հորից` Ամենայն Հայոց Կաթողիկոսից:
Գուցե արժի Գարգեին Բ-ին հիշեցնել, որ կաթողիկոս լինել դեռ չի նշանակում միայն եկեղեցիներ կառուցել, այլ նախ և առաջ նշանակում է լինել Ազգի Հոգևոր Հայր: Եթե հետևելով ոմանց օրինակին, Գարեգին Բ-ն էլ է անտեսում Շիրակն ու Գյումրին, դա այլ հարց է, թեև անհասկանալի, քանի որ անտեսողը ունի հիմնավորում, չի կարողացել տոկոսներ խփել, իսկ ինքը միշտ էլ գոնե ընդունված է եղել Հայաստանի ամենաեկեղեցասեր մարզում ու քաղաքում:
Եթե Գարեգին Բ-ն էլ է Շիրակն ու Գյումրին համարում իրեն խորթ զավակ, ապա թող դա հայտարարի պաշտոնապես, որ բոլորս իմանանք ու ակամա վիրավորված կամ սրտնեղված չլինենք: Շատ անգամներ ենք տեսել հեռուստացույցից, որ հոգեհանգստյան արարողություններ են կատարվել ինչ-որ բարերարների համար, որոնք ժամանակին, իսկ այժմ էլ ամենայն հավանականությամբ նրանց ժառանգները, առատ-առատ գումարներ են նվիրաբերել նրան: Գյումրին ու Շիրակը այդ հնարավորությունը չունի, հիմա, ինչ ուրեմն պետք է զրկված լինի հոգևոր մխիթարանքից պարզ մարդկային ցավակցությունից ու զորակցության խոսքից:
Շատ անգամներ ենք տեսել, որ երկրագնդի ամենատարբեր անկյուններում տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով զոհվածների հիշատակի համար հոգեհանգիստ է կատարվել Էջմիածնում իր իսկ գլխավորությամբ, բարձրաստիճան պաշտոնյաների ու դեսպանների ներկայությամբ: Ուրեմն ինչ դրանք համարենք արդեն զուտ միայն քաղաքավարական ժեստ կամ նույնիսկ հաճոյանալու փորձ, քանի որ Գյումրին ու Շիրակը չունեն իրենց դեսպանները, որոնց առաջ պետք է հաճոյանալ:
Տեղին է հիշեցնելը Գարեգին Բ-ին, որ ցավակցելը վիշտ կիսել է նախ և առաջ ... Երկրաշարժի ժամանակ արդեն հաջորդ օրն իսկ Վազգեն Ա-ն արտասվաթոր աչքերով, որպես Ազգի իրական Հոգևոր Հայր Գյումրիում էր իր աղետյալ հոգևոր զավակների կողքին: Սա էլ էլի որպես հիշեցում: