▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գրիբոյեդով» ակումբում` Կիսելյովի մասնակցությամբ քննարկվել է Գյումրիի ոճիրը

1in.am-ը գրում է. Նախօրեին Երևանում տեղի է ունեցել «Գրիբոյեդով» ակումբի՝ այս տարվա առաջին հավաքը: Հիշեցնենք, որ այս ակումբը գործում է կիսագաղտնի պայմաններում և Հայաստանի մշակութային ու քաղաքական գործիչների շրջանակներում հիմնականում իրականացնում Ռուսաստանի քարոզչությունը: Իսկ այդ ակումբը համակարգում է Կրեմլի քաղաքականության քարոզչության հրապարակային դեմքերից մեկը՝ Դմիտրի Կիսելյովը:

 

Նախօերի հավաքին Դ. Կիսելյովի հետ միասին եղել է նաև ռուսաստանահայ կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Կարեն Շահնազարովը: «Ժամանակի» տեղեկություններով` այս հավաքի քննարկման հիմնական թեմաներից է եղել ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի՝ Գյումրիում կատարած ոճրագործությունը:

Երեկվա հավաքին քաղաքական ու մշակութային ոլորտների բազմաթիվ ներկայացուցիչների հետ միասին ներկա են եղել այդ ակումբի անդամներ՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը և ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի դասախոս Գառնիկ Ասատրյանը: Վ. Մանուկյանը մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց, որ մասնակցել է այդ հավաքին, բայց չցանկացավ մանրամասնել, թե ինչ հարցեր են քննարկել: «Ճաշկերույթ է եղել կապված Կարեն Շահնազարովի այցի հետ»,- ընդամենն ասաց Վ. Մանուկյանը և չցանկացավ որևէ այլ բան ավելացնել:

 

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին