Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի անձնակազմը 2016 թվականի գարնանից համալրվելու է բացառապես պայմանագրային զինծառայողներով, հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։
Ըստ «Ինտերֆաքս»-ի Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի աղբյուրի՝ այդ որոշումը կայացվել էր դեռ անցած տարի և կապ չունի Գյումրիում իրականացված դաժան սպանության հետ, որի մեջ կասկածվում է ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։
2014 թվականից միայն պայմանագրային զինծառայողներով է համալրվում նաև Տաջիկստանում տեղակայված ռուսական ռազմաբազան։
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի անձնակազմը 2016 թվականի գարնանից համալրվելու է բացառապես պայմանագրային զինծառայողներով. հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդմամբ՝ այդ որոշումը կայացվել էր դեռ անցած տարի և կապ չունի Գյումրիում իրականացված դաժան սպանության հետ, որի մեջ կասկածվում է ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։