▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրին, Երուսաղեմը և պետական ինքնիշխանությունը

 

Հիշու՞մ եք Երուսաղեմի սուրբ Հարության տաճարում հայ և հույն կղերականների ձեռնամարտերը: Երևի գիտեք, որ ընդհարումների առիթ է հանդիսանում հույն կղերականների ձգտումը՝ ավլել տաճարի հայկական մասի հատակը: Թվում է՝ ի՞նչ է եղել որ, թող ավլեն, ավելի լավ, մեր աշխատանքն են անում: Բայց ոչ հայ կղերականը տվայլ դեպքում ավելի բարձր իրավական գիտակցություն է ցուցաբերում, քան բազմաթիվ ՀՀ պաշտոնյաներ: Նա հասկանում է՝ եթե հույն եկեղեցին ՈՐԵՎԷ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ է իրականացնում քո տարածքում, դա արդեն դառնում է նրա տարածքը, քանի որ հույն եկեղեցին իրավունք ունի ավլել ՄԻՄԻԱՅՆ իր տարածքը: Ավլելը տվյալ դեպքում պարզ կենցաղային գործողություն չի, այլ Սուրբ Հարության տաճարի այդ հատվածի վրա սեփական իրավունքի ու իշխանության հաստատման փաստ ու դրսևորում:
Գյումրիի դեպքում նույնն է՝ եթե քո տարածքում կատարված հանցագործության համար հանցագործը պատիժ է կրելու ռուսաստանյան քրեական օրենսգրքին համապատասխան կամ ռուսաստանյան դատարանի վճռով, նշանակում է Ռուսաստանն «ավլեց» քո տաճարի այդ հատվածը և քո երկիրն արդեն քոնը չէ, այլ Ռուսաստանինը: Այսինքն, դու ընդունում ես, որ Հայաստանը de jure արդեն ինքնիշխան պետույթուն չէ (ի շարս de facto ինքնիշխանության կորստին):
Ապշած եմ հայ ժողովրդի իրավական հզոր բնազդի գոյության վրա: Ցույցերը Գյումրիում բացահայտում են, որ հայ ժողովուրդն ունի պետականության բնածին անօրինակ ըմբռնում: Հպարտ եմ իմ ժողովրդով:

Հիշու՞մ եք Երուսաղեմի սուրբ Հարության տաճարում հայ և հույն կղերականների ձեռնամարտերը: Երևի գիտեք, որ ընդհարումների առիթ է հանդիսանում հույն կղերականների ձգտումը՝ ավլել տաճարի հայկական մասի հատակը: Թվում է՝ ի՞նչ է եղել որ, թող ավլեն, ավելի լավ, մեր աշխատանքն են անում: Բայց ոչ հայ կղերականը տվայլ դեպքում ավելի բարձր իրավական գիտակցություն է ցուցաբերում, քան բազմաթիվ ՀՀ պաշտոնյաներ: Նա հասկանում է՝ եթե հույն եկեղեցին ՈՐԵՎԷ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ է իրականացնում քո տարածքում, դա արդեն դառնում է նրա տարածքը, քանի որ հույն եկեղեցին իրավունք ունի ավլել ՄԻՄԻԱՅՆ իր տարածքը: Ավլելը տվյալ դեպքում պարզ կենցաղային գործողություն չի, այլ Սուրբ Հարության տաճարի այդ հատվածի վրա սեփական իրավունքի ու իշխանության հաստատման փաստ ու դրսևորում:

Գյումրիի դեպքում նույնն է՝ եթե քո տարածքում կատարված հանցագործության համար հանցագործը պատիժ է կրելու ռուսաստանյան քրեական օրենսգրքին համապատասխան կամ ռուսաստանյան դատարանի վճռով, նշանակում է Ռուսաստանն «ավլեց» քո տաճարի այդ հատվածը և քո երկիրն արդեն քոնը չէ, այլ Ռուսաստանինը:

Այսինքն, դու ընդունում ես, որ Հայաստանը de jure արդեն ինքնիշխան պետույթուն չէ (ի շարս de facto ինքնիշխանության կորստին):
Ապշած եմ հայ ժողովրդի իրավական հզոր բնազդի գոյության վրա: Ցույցերը Գյումրիում բացահայտում են, որ հայ ժողովուրդն ունի պետականության բնածին անօրինակ ըմբռնում: Հպարտ եմ իմ ժողովրդով:

Արա Պապյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին